Կոխլեար իմպլանտացիան (ԿԻ) կամ խխունջային ներպատվաստումը (ԽՆ) սենսոնևրալ խլությամբ հիվանդների լսողության վերականգնման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է: Հոդվածում, վերլուծելով առկա գրականության բազմաթիվ տվյալները, հեղինակները ներկայացնում են ներքին ականջի արատներով հիվանդներին կատարած կոխլեար իմպլանտացիայի արդյունքները, ցուցմունքները, բարդությունները և դասակարգումը: Ենթադրվում է, որ կոխլեար իմպլանտացիան բարդացնող առավել նշանակալից պաթոլոգիաներն են.
- ներքին և միջին ականջի անոմալիաներ,
- կոխլեայի-խխունջի ոսկրացում,
-միջին ականջի բորբոքային հիվանդություններ,
-ռեիմպլանտացիա:
Analyzing data from many articles, the authors present the results of cochlear implantation in patients with inner ear malformations and indications, complex classifications for these nosologies. It is known that for cochlear implantation more significant complicating pathologies are:
- anomalies of the inner and middle ear,
- ossification of the cochlea of the inner ear,
- inflammatory diseases of the middle ear,
- reimplantation.