Дисфункция височно-нижнечелюстного сустава (ВНЧС) и бруксизм – состояния, которые снижают качество здоровья полости рта, вызывают боль и нарушение функции ВНЧС и связанных с ними областей. Бруксизм – непроизвольная привычка, характеризующаяся сдавливанием и стираемостью зубов. Со вспышкой COVID-19 наблюдается высокая распространенность расстройств, связанных со стрессом. Дисфункция ВНЧС и бруксизм связаны с психологическими симптомами, включая стресс, тревоги и депрессии в качестве факторов риска. Это исследование было направлено на изучение вопроса, влияет ли стресс, спровоцированный пандемией COVID-19, на увеличение распространенности бруксизма и дисфункцию ВНЧС. В нем рассматриваются связь между COVID-19 и психическим здоровьем, связь между стрессом и бруксизмом и дисфункцией ВНЧС. Данные были собраны методом опроса с помощью вопросника, распространенного через Google Sheets. Нами были разработаны анкеты для респондентов в возрасте 18 лет и старше в штате Мизорам в Индии. Все вопросы в анкете были основаны на разнице степени бруксизма и дисфункции во время COVID-19 между мужчинами и женщинами различных возрастных групп. Статистический анализ проводился с помощью пакета SPSS (Statistical Package for the Social Sciences Inc., USA 16, 0). Различия в пропорциях сравнивали с тестом Хи-квадрат или точным тестом Фишера. Модуль t равен 2 (CL = 95%, p < 0,05). Распространенность дисфункции ВНЧС и бруксизма может быть связана со стрессом, который увеличился из-за вспышки COVID-19. Женщины в возрасте 18-35 лет и молодежь в целом более подвержены стрессу. Для подтверждения этих результатов следует провести дополнительные корреляционные исследования.
Քունք-ստործնոտային հոդերի դիսֆունկցիան և բրուքսիզմը այն հիվանդություններն են, որոնք նվազեցնում են բերանի խոռոչի առողջական վիճակը՝ առաջացնելով ցավ և ֆունկցիայի խանգարումներ քունք-ստործնոտային հոդերի և դրանց հարակից տարածքներում: Բրուքսիզմը ատամների սեղմումով և մաշվածությամբ բնութագրվող սովորույթ է: COVID-19-ի բռնկման հետ մեկտեղ գրանցվել է սթրեսի հետ կապված տարատեսակ խանգարումների բարձր տարածվածություն։ ՔՍԾՀ -ի դիսֆունկցիան և բրուքսիզմը կապված են հոգեբանական ախտանիշների հետ, ներառյալ սթրեսը, անհանգստությունը և դեպրեսիան՝ որպես ռիսկի գործոններ: Այս ուսումնասիրության նպատակն է հետազոտել, թե արդյո՞ք COVID- 19 համաճարակի հետևանքով առաջացած սթրեսը մեծացնում է ինչպես բրուքսիզմի, այնպես էլ ՔՍԾՀ-ի դիսֆունկցիայի տարածվածությունը: Այն ուսումնասիրում է COVID-19-ի և հոգեկան առողջության փոխհարաբերությունները, ինչպես նաև սթրեսի և բրուքսիզմի ու ՔՍԾՀ-ի դիսֆունկցիայի միջև կապը: Տվյալները հավաքագրվել են հարցման եղանակով՝ օգտագործելով Google Sheets-ի միջոցով բաշխված հարցաթերթիկներ: Մենք մշակել ենք հարցաթերթիկները Հնդկաստանի Միզորամ նահանգում 18 և բարձր տարիքի հարցվողների համար: Հարցաթերթիկի բոլոր հարցերը հիմնված են եղել տարբեր տարիքային խմբերի տղամարդկանց և կանանց միջև COVID-19-ի ընթացքում բրուքսիզմի և դիսֆունկցիայի աստիճանի տարբերության վրա: Վիճակագրական վերլուծությունը կատարվել է SPSS (Statistical Package for the Social Sciences Inc., ԱՄՆ 16, 0) վիճակագրական փաթեթի միջոցով: Համամասնությունների տարբերությունները համեմատվել են Chi-square թեստի կամ Fisher-ի ճշգրիտ թեստի հետ: Մոդուլ t-ն հավասար է 2-ի (CL = 95%, p <0,05): ՔՍԾՀ-ի դիսֆունկցիայի և բրուքսիզմի տարածվածությունը կարող է կապված լինել սթրեսի հետ, որն աճել է COVID-19-ի բռնկման պատճառով: Սթրեսի գործոններին ավելի հակված են երիտասարդները և 18-35 տարեկան կանայք: Այս արդյունքները հաստատելու համար պետք է իրականացվեն լրացուցիչ, այն է՝ հարաբերակցության ուսումնասիրություններ: