Հայ անվանի հնագետ Գևորգ Տիրացյանի վաղ շրջանի գործունության վերաբերյալ ի հայտ են եկել նոր տվյալներ, որոնք տեղ են գտել Ռումինիայում տպագրվող «Հայաստանեան ճակատ» թերթում: Գևորգ Տիրացյանն իր հանրային առաջին դասախոսությունը կարդաց 1947 թ. մայիսի 9-ին, երբ Բուխարեստում ուսանող էր. զեկուցման թեման վերաբերում էր հայ ժողովրդի ծագման խնդրին։ Նա դասախոսությունը կարդաց ռումինահայերի հետպատերազմյան, խորհրդամետ «Հայաստանեան ճակատ» կազմակերպության երիտասարդական բաժնի նորաստեղծ ուսումնական խմբում: Նրա հայրը՝ Բուխարեստի հայկական դպրոցի տնօրեն Արտաշես Տիրացյանը, այդ կազմակերպությունում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում։ Դրանից մեկ ամիս առաջ Գևորգ Տիրացյանն ընտրվել էր ռումինահայերի հայրենադարձության երկրորդ մեծ փուլը նախապատրաստող կոմիտեի վարչական կազմի անդամ: Հայրենադարձությունն ի վերջո իրականացվեց 1948 թ. հունիսին՝ նրա հոր ղեկավարությամբ։
В издававшейся в Румынии газете «Армянский фронт» были опубликованы новые сведения о раннем периоде деятельности видного ученого Геворка Тирацяна. Известный ученый первую свою публичную лекцию прочел в Бухаресте 9 мая 1947 г. еще будучи студентом. Лекция, посвященная вопросу происхождении армянского народа, была прочитана им в молодежном отделе новосозданной просоветской студенческой организации румынских армян «Армянский фронт». Его отец – директор бухарестской армянской школы Арташес Тирацян – занимал руководящую должность в этой организации. За месяц до этого Г. Тирацян был избран в состав администрации комитета, подготавливавшего второй этап репатриации румынских армян, которая была осуществлена им в июне 1948 г.
New evidence on the early career of the reputed Armenian archaeologist Gevork Tiratsy’an, identified in the Romanian Armenian newspaper «Հայաստանեան ճակատ»/ Hayastanyan Chakat, is presented in this paper. Gevork Tiratsy’an gave his first known public lecture on May 9, 1947, while an undergraduate student at Bucharest. The topic of his talk was the origin of the Armenian people. He delivered the lecture at the newly established Study Group of the Youth Sec-tion of the Front of Armenia, a post-war, pro-Soviet organisation of the Romanian Armenians, where his father, Artashes Tiratsy’an, Head of the Armenian School of Bucharest, held a leading position. One month before, Gevork Tiratsy’an had been elected as a member of the administrative branch of the committee that prepared the second big stage of repatriation of the Armenians from Romania, finally carried out in June 1948 under the leadership of his father.