“…՝ ապացուցվեց ՊՀ-ի հոգեմարմնական բնույթը[15]: ՊՀ-ն բացի ցավային սինդրոմից և ասեպտիկ բորբոքումից ուղեկցվում է օբսեսիվ, սենեստո-հիպոխոնդրիկ, դեռեալիզացիոն, դեպերսոնալիզացիոն, դեպրեսիվ, սոմատոֆորմ, վեգետատիվ, սոմատիզացված և հոգեմարմնական խանգարումներով։ ՊՀ-ի գենի հայտնաբերումը, ճիշտ է, կարևոր ձեռք բերում է գիտական բնագավառում, բայց փաստացի առաջընթաց չէր հիվանդության էթիոպաթոգենեզի և բուժման համար, նամանավանդ, որ կլինիկայում մենք տեսնում ենք, որ պարբերաբար կրկնվող նոպաները հետտրավմատիկ սթրեսային խանգարման flashback դիսոցատիվ ֆենոմեն է[6,20,34]։ Ապացուցված է, որ բոլոր հոգեկան հիվանդությունները ունեն գենետիկական տրամադրվածություն՝ դիաթեզի ձևով։ Վերջինս կարող է արտահայտվել տարբեր աստիճաններով՝ կապված էպիգենետիկ գործոններից (կենսաբանական, հոգեբանական, սոցիալական և այլն)։ Մուտացիայի ենթարկվում են այն գեները, որոնք ապահովում են նեյրոմեդիատորների սինթեզը, կառուցվածքը և այլն [19]։ Հետևաբար, գենետիկները պետք է ուշադրություն դարձնեն ՊՀ-ի ժամանակ առկա նեյրոմեդիատորների շեղումներին և մուտացիաների հետ նրանց հնարավոր կապին։ Այսօր փսիխոսոմատիկային վերաբերող շատ թեորիաներ ունեն կարևոր բացթողումներ՝ կապված բորբոքային պրոցեսի հետ, որը առկա է սթրեսների և հետտրավմատիկ սթրեսային խանգարումների ժամանակ։ Այս բացահայտման ներքո առավել հասկանալի է դառնում ՊՀ-ի ժամանակ առկա բորբոքային պրոսեցների բնույթը և դրանց հետ կապված շեղումները (ցիտոկիններ, ինտերլեյկիններ և α նեկրոզի ֆակտոր, C ռեակտիվ սպիտակուց և այլն) [19]։ Դեպրեսիայի և բորբոքային մարկերների (C ռեակտիվ սպիտակուց, ինտերլեյկիններ) փոխկապակցվածությունը նկարագրվել է մի շարք հեղինակների կողմից [19, 29, 31]։ Բացի այդ, տագնապային վիճակներում գտնվող հիվանդների մոտ նկատվել է Cռեակտիվ սպիտակուցի, ինտերլեյկին-6ի և լեյկոցիտների քանակի բարձ ցուցանիշ [6]։ Ինտերնիստների կողմից գրականության մեջ նկարագրված են հետտրավմատիկ սթրեսային խանգարմանը բնորոշ կոնվերսիոն և դիսոցիատիվ երևույթներ [2, 12, 56]․ Հիվանդները նոպաներից հետո նշում են, որ իրենց մոտ առաջանում է ամբողջական անշարժություն․ նրանք ամեն ինչ լսում և հասկանում են, բայց այնքան անօգնական և ուժասպառ են, որ չեն կարող խոսել, բացել աչքերը, շարժել վերջույթները։ Նրանք զգում են «ներքին մահվան վախ» և չեն կարող արտահայտել իրենց տագնապը։ Նմանատիպ խանգարումները կարող են լինել առանձին կամ ուղեկցվել նոպաներ՝ կրելով փոփոխական բնույթ։ Ծանր դեպքերում հնարավոր է ցնորք, որը, առանց դեղորայքային բուժման, նոպաների վերջում անհետանում է։ Իսկ ինչ վերաբերում է ցնորքներին, ապա դրանք հավանաբար դիսոցացման ֆենոմեններ են, որոնք ևս հանդիպել են մեր հետազոտություններում։ Ես 39 տարեկան եմ, ունեմ պարբերական հիվանդություն, որը գենետիկորեն հաստատվել է փոքր տարիքում։ Նոպաները սկսել են 14-15 տարեկանից՝ որովայնային և կրծքավանդակային ձևով, տևել են մինչև 35 տարեկան։ Նոպաները լինում էին ամիսը 1 անգամ և տևում էին 2-3 օր։ Մեր կողմից տարված հոգե-Armenian Journal of Mental Health | Армянский журнал психического здоровья թերապիայի միջոցով չորս տարի է, ինչ նոպաները վերացել են։ Հիվանդության ողջ ընթացքում հիվանդը իր օրագրում նկարագրել է ՊՀ-ի նոպայի ժամանակ տեղի ունեցող բոլոր երևույթները։ «Ամբողջ տենդի ընթացքում պայքարում էի սևի դեմ, որից կարող էի ազատվել միայն փսխումով։ Ամեն փսխումից հետո քրտնում էի, ջերմությունս կտրուկ իջնում էր, միանգամից թեթևանում էի, գիտակցությունս պարզվում էր, բայց դա տևում էր 5-10 րոպե։ Դրանից հետո սևերը սկսում էին նորից հավաքվել, և ընկնում էի նույն տենդի մեջ։ Ու ամեն փսխումից հետո սևերը դուրս էին գալիս, բայց ավելի խորքում դեռևս մնում էին թաքնվածները, որոնց դժվար էր հանել։ Ամբողջ տենդի ընթացքում գնում էր պայքար իրենց հետ, ու ես անընդհատ փորձում էի նրանց գտնել ու սպանել։ Իմ կողմից էլ ինչ-որ «օգնականներ» կային, իմ հետ պայ-քարողներ։ Ու այսպես կռիվ ու պայքար էր գնում։ Ես նրանց ուզում եմ գտնել․ նրանք ինձ տանջում են, ինչ-որ անորոշ աշխարհներում, դժվար հասանելի տեղե-րում։ Այս ամենը ես կիսաքնած-կիսաարթուն վերապրում էի՝ զուգահեռաբար խոսելով կնոջս հետ, որին ասում էի․ «Չե՞ս տեսնում նրանց, քո առաջ են, ...…”