Ավշատար (լիմֆատիկ) համակարգի (ԱՀ) տեսապատկերման մեթոդները, որոնք համապատասխանում են կլինիցիստների ժամանակակից պահանջներին, բժշկագիտության արդիական խնդիրներից մեկն են: Ներկայումս տեսապատկերման/վիզուալացման մեթոդները շարունակում են ակտիվորեն կատարելագործվել՝ ներդրվում են նորերը, ի հայտ են գալիս էլ ավելի զգայուն սարքեր։ Սույն աշխատությունը տրամադրում է ԱՀ-ի տեսապատկերման հիմնական գոյություն ունեցող մեթոդների համեմատական վերլուծություն` նշելով կլինիկական և փորձարարական պայմաններում կիրառման հնարավորությունները, ներկայացնելով մեթոդների առավելություններն ու թերությունները։ ԱՀ-ի տեսապատկերման համար օգտագործվող մեթոդների հիմնական խմբերն են՝ ուղղակի կամ ինվազիվ (լիմֆանգիոսցինտիգրաֆիա) և անուղղակի կամ նվազագույն ինվազիվ (մագնիսառեզոնանսային, ռադիոնուկլիդային, ուլտրաձայնային, ֆլյուորեսցենտային) մեթոդներ: Մեթոդների առանձնահատկություններն են՝ զգայունություն, երկարաձգություն, սպեցիֆիկություն, հյուսվածքների մեջ ներթափանցման խորություն։ Տրված են ԱՀ տեսապատկերման մեթոդների կիրառման օրինակներ՝ ավշային դրենաժի դինամիկ կարգավիճակը ուսումնասիրելու և պահակային ավշային հանգույցների տեղայնացումը որոշելու համար։ Նկարագրված են ինչպես համաշխարհային պրակտիկայում, այնպես էլ Հայատանում օգտագործվող կոնտրաստանյութերը: Սահմանված է պլաստիկ վիրաբուժության կիրառման համար առավել հարմար տեսապատկերման մեթոդը։