“…ՍԱ հիվանդների մոտ ՁՓ ԱՖ-ի փոփոխությունը կարող է լինել անգամ առանց միջամտության կամ որպես բուժման հետևանքով առաջացած բարելավում [17,18,36,37]: ՍԱ-ի բուժումը, հատկապես այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ԱՖ<45%, և որոնք ստանում են համապատասխան բուժում ուղեկցող հիվանդությունների կապակցությամբ, ևս շատ կարևոր է հիվանդության բարենպաստ ելքի համար [11,17]։ Այդ իսկ պատճառով պարտադիր է, որ ՄԱԱՖՍԱ յուրաքանչյուր հիվանդի կլինիկական պատկերը մանրակրկիտ ուսումնասիրվի, որպեսզի հնարավոր լինի կանխատեսել հիվանդության հետագա զարգացումը, քանզի ակնհայտ է, որ ՁՓ ԱՖ-ի բարելավման հաճախա-կանությունը և աստիճանը կախված են հիմնականում ՍԱ-ի առաջացման պատճառից և տևողությունից [11,19,31,36]։ Օրինակ, Տակոցուբո կարդիոմիոպաթիայով հիվանդների մոտ հաճախ նկատվում է արագ բարելավում դեպի նորմալ ԱՖ արժեքներ, նույնիսկ դեղորայքային թերապիայի բացակայության դեպքում, և նրանք ունեն երկարաժամկետ բարվոք կանխատեսում [20]։ Սուր միոկարդիտով հիվանդների մոտ, որոնք կրիտիկական փուլն անցել են, հաճախ նկատվում է ՁՓ ԱՖ-ի վերականգնում: Պերիպարտալ կարդիոմիոպաթիան ևս գենետիկորեն պայմանավորված դիլատացիոն կարդիոմիոպաթիաների խմբից հանվել է, քանի որ այս տեսակն էլ ունի բավականին արագ վերականգնման հատկություն՝ մինչև ԱՖ-ի նորմալ արժեքներ [33,34]:…”