Цель исследования – провести клинико-экономический анализ лекарственных средств, применяемых в отделении COVID-19 многопрофильного медицинского учреждения. Материалом для проведения исследования послужили данные о применении лекарственных средств за 1 год (2021 г.) в отделении COVID-19 одной из многопрофильных больниц РА, «индексы ATC» Всемирной Организации Здравоохранения и клинические рекомендации по лечению COVID-19. В ходе исследования использовали анализ ABC/VEN, методологию ATC/DDD и метод анализа DU90%. Клинико-экономический анализ годичных закупок лекарственных препаратов для отделения COVID-19 многопрофильным медицинским учреждением г. Еревана показал, что значительные суммы (15 от общих средств) были потрачены на приобретение некоторых неосновных (второстепенных или вспомогательных) лекарств, а на приобретение жизненно необходимых лекарств, наоборот, были потрачены меньшие суммы (в размере 5 от общей суммы средств). По результатам комбинированного анализа, проведенного для итоговой оценки эффективности закупок, выявлено, что финансовые ресурсы в основном расходовались на приобретение жизненно необходимых и важнейших лекарств, то есть закупка осуществлялась эффективно.
Հետազոտության նպատակն է իրականացնել բազմապրոֆիլ բուժհաս-տատության COVID-19-ի բաժանմունքում կիրառված դեղերի կլինիկատնտեսագիտական վերլուծություն: Հետազոտությունների իրականացման համար նյութեր են հանդիսացել Հայաստանի Հանրապետության բազմապրոֆիլ հիվանդանոցներից մեկի COVID-19-ի բաժանմունքում դեղերի 1 տարվա (2021թ.) կիրառման տվյալ-ները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության «ATC ին-դեքս»-ները և COVID-19-ի բուժման կլինիկական ուղեցույցները: Հետազոտության ընթացքում կիրառվել են կլինիկատնտեսագիտական մեթոդներից ABC/VEN վերլուծությունը, ATC/DDD մեթոդաբանությունը և DU90% վերլուծության մեթոդը: Երևան քաղաքի բազմապրոֆիլ բուժհաստատության կողմից COVID-19 բաժանմունքի համար դեղերի մեկ տարվա գնումների կլինիկատնտեսագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ ոչ հիմնական (երկրորդային կամ օժանդակ) խմբի որոշ դեղերի ձեռքբերման վրա ծախսվել են զգալի գումարներ (ընդհանուր դրամական միջոցների 15%-ի չափով), իսկ կենսականորեն անհրաժեշտ որոշ դեղերի գնման համար, ընդհակառակը` ծախսվել են ավելի փոքր գումարներ (ընդհանուր դրամական միջոցների 5%-ի չափով): Գնման արդյունավետության վերջնական գնահատման համար իրականացված վերլուծությունների համակցման արդյունքներով պարզվել է, որ ֆինանսական ռեսուրսները ծախսվել են առավելապես կենսական կարևոր և հիմնական դեղերի ձեռքբերման վրա, այսինքն՝ գնումներն իրականացվել են արդյունավետ: