Ավետիսյան Վ.Վ. Էլեկտրամեխանիկական համակարգի օպտիմալ ղեկավարումն ըստ կոմբինացված ցուցանիշի Հիմնաբառեր: Օպտիմալ ղեկավարում, փոխանցման կոր, օպտիմալ ղեկավարման սինթեզ, էլեկտրամեխանիկական համակարգ, կոմբինացված ֆունկցիոնալ: Դիտարկվում է ազատության մեկ աստիճանով էլեկտրամեխանիկական համակարգի օպտիմալ ղեկավարման կառուցման խնդիրը: Որպես օպտիմալության ցուցանիշ դիտարկվում է ֆունկցիոնալ, որը հաշվի է առնում ինչպես էլեկտրաշարժիչի կողմից ստեղծած պտտման մոմենտի իմպուլսը, այնպես էլ ղեկավարման պրոցեսի ժամանակը: Մաքսիմումի սկզբունքի մեթոդով կառուցվել է օպտիմալ ղեկավարում սինթեզի տեսքով, որն ապահովում է համակարգի տեղափոխումը ցանկացած սկզբնական վիճակից տրված վերջնական հանգստ վիճակ և այդ ընթացքում նվազագույն արժեք է ստանում կոմբինացված ֆունկցիոնալը: Համակարգի փուլային հարթության մեջ կառուցվել են կորեր, որոնցով առաջացած տիրույթներից, կախված թե որին է պատկանում սկզբնական վիճակը, համակարգի օպտիմալ տեղափոխումը կոորդինատների սկզբնակետ իրագործվում է ինչպես առանց փոխանցման, այնպես էլ մեկ և երկու փոխանցման պահերով ղեկավարման ռեժիմներով: Ստացվել են օպտիմալ ղեկավարման փոխանցման պահերի և ղեկավարման պրոցեսի օպտիմալ ժամանակի հաշվարկման բանաձևերը:
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2024 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.