Ասփակի վանական համալիրը գտնվում է պատմական Մեծ Հայքի Տայք նահանգի Բողխա գավառի Ասփակ (այժմ՝ Դարիջա) բնակավայրի մոտ: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, աղյուսաշեն եկեղեցուց, մատուռ-դամբարանից, պարսպապատով մուտք-աշտարակից, հարավային եկեղեցուց: Վանական համալիրում պահպանվել են նաև հավանաբար ուշ միջնադարին բնորոշ բնակելի և օժանդակ կառույցներ, որոնք իրենց քարի պատերի ու փայտե ծածկերի ճարտարապետությամբ արժեքավոր են, սակայն իրենց լուծումներով հնուց ի վեր հայտնի են հայկական ճարտարապետությանը: Համալիրի կառույցներն իրենց ճարտարապետական լուծումներով հետաքրքիր են և ուշադրության արժանի, իսկ ընդհանուր լուծումներով կարևոր տեղ են զբաղեցնում միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ: Aspak monastic complex is located near the village of Aspak (now Darica) of the Boghkha district of the historical Tayk province of Greater Armenia. The complex consists of the main church, a brick church, a chapel-tomb, a gate-tower with walls, and a southern church. The monastery complex has also preserved residential and auxiliary buildings typical of the late Middle Ages, which are valuable for their architecture of stone walls and wooden coverings, but their solutions have been known to Armenian architecture since ancient times. The buildings of the complex are interesting and noteworthy for their architectural solutions, and their general solutions occupy an important place not only for the Ughtik district of the historical province of Tayk, but also for pan-Armenian medieval architecture in general. Монастырский комплекс Аспак расположен недалеко от поселка Аспак (ныне Дариджа) округа Богха исторической провинции Тайк Великой Армении. Комплекс состоит из главной церкви, кирпичной церкви, часовни-усыпальницы, входом-башней со стенами, южной церкви. В монастырском комплексе также сохранились типичные для позднего средневековья жилые и вспомогательные строения, которые ценны своей архитектурой каменных стен и деревянных покрытий, но такие решения известны армянскому зодчеству с древних времен. Сооружения комплекса интересны и достойны внимания своими архитектурными решениями, а общими решениями занимают важное место не только для округа Ухтик исторической провинции Тайк, но и для общеармянского средневекового зодчества в целом.
Հոդվածում քննարկվում է Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետության մի հետաքրքիր կառույց, որը հենվելով վաղքրիստոնեական հայկական ճարտարապետության արդեն հայտնի ձեռքբերումների և իր դարի ոճական նորարարությունների վրա առաջ է բերել մի հետաքրքիր սինթեզ, ինչը կարիք ունի առանձնահատուկ հետազոտման: Պաշտամունքային կառույցի հիմնական ճարտարապետական կերպարը բացահայտելու և իրատեսական վերլուծություններ կատարելու համար այն դիտարկվել է Տայք-Գուգարքի հայկական միջնադարյան ճարտարապետական դպրոցի համատեքստում:
Սույն հոդվածի շրջանակներում առանձին ուսումնասիրության առարկա են դարձել պատմական Մեծ Հայքի Տայք աշխարհի Ազորդացփոր գավառի պատմաճարտարապետական հուշարձանների տեղագրության և արդի վիճակի վերաբերյալ հարցերը: Զուգահեռ ներկայացվում են ժողովրդագրական տվյալներ, որոնք ընդգրկում են XIX դարից մի նչև Հայոց Մեծ եղեռն ընկած ժամանակաշրջանը:
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2025 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.