Հոդվածում ներկայացվել է չոր արյան հետքերում վաղեմության գնահատման հետազոտման մեթոդի մշակման, տեղայնացման և կիրառման նպատակով իրականացվող համապատասխան քլորիդային իոնների եզրագծային լայնության հետազոտություններ՝ վերջնարդյունքների առանձնահատկությունները գնահատելու համար: Դատակենսաբանական փորձագիտական հետազոտություններում իրեղեն ապացույցները հետազոտելիս էական հետաքրքրություն է ներկայացնում առաջացած արյան հետքերի վաղեմության որոշումը, հատկապես այն դեպքերում, երբ արյան հետքերն առաջացել են կենդանի մարդուց կամ դիակից։ Չնայած այս խնդրի ակնհայտ կարևորությանը, դատաբժշկական փորձաքննությունների ոլորտում առկա է բավականին պարզ մեթոդ արյան հետքերի վաղեմությունը որոշելու համար, որը մշակվել է դեռևս անցյալ դարի սկզբին: Ելնելով այս հանգամանքից՝ համապատասխան իրեղեն ապացույցների մշակման, պահպանման շրջանակներում կատարվել են կիրառվող մեթոդում որոշակի պայմանների փոփոխությամբ փորձարարություններ՝ նպատակ ունենալով վեր հանել գնահատողական նշանակություն ունեցող այն օրինաչափություններն ու հատկանիշները, որոնք հիմք կհանդիսանան նոր մեթոդիկայի մշակման աշխատանքների իրականացման համար: Այս մեթոդը հիմնված է արյան հետքերի առաջացման վաղեմության որոշման վրա՝ հաշվի առնելով հետքից քլորիդային իոնների անջատման աստիճանը: Վերջիներս աստիճանաբար տարածվում են կրող առարկայի վրա առկա արյան հետքի շուրջ՝ քլորիդային սահմանի ձևավորմամբ։ Հարկ է նշել, որ տվյալ գիտափորձի համար ծայրամասային արյան նմուշներ են վերցվել 20 առողջ դոնորներից (25-50 տարեկան) և 30 դիակներից (18-70 տարեկան):
Բանալի բառեր. արյուն, ABO(H) իզոշճաբանական համակարգ, հեմոգլոբին, կրող առարկա, քլորիդային իոններ, վաղեմություն, դատակենսաբանական փորձաքննություն: