Ուսումնասիրվել է Դավթյանի սննդալուծույթի տարբեր խտությունների ազդեցությունը ռուկոլայի տարատեսակների (Rucola Selvatica և Coltivare) աճման, զարգացման և արդյունավետության վրա: Պարզվել է, որ հիդրոպոնիկական մշակույթում նշված տարատեսակների բարձր բերքատվություն, վիտամին C-ի և β-կարոտինի բարձր պարունակություն երկու վեգետացիոն շրջաններում դիտվել են սննդալուծույթի 1.0Ն և 0.5Ն խտության և հողային մշակույթի պայմաններում: Երկու բուսատեսակների մոտ Ca-ի և Mg-ի քանակությունը բարձր է եղել սննդա-լուծույթի 1.25Ն խտության պայմաններում: Իսկ գումարային ֆենոլային միացությունների պարունակությունը և հակառադիկալային ակտիվությունը հիդրոպոնիկական մշակույթում հողայինի համեմատությամբ եղել են ցածր: